Հայաստանի իշխանությունների համար կա մի ոլորտ, որի վրա բյուջեի գումարները ոչ միայն չեն խնայվում, այլ հակառակը՝ մի բան էլ ինտենսիվորեն ծախսվում են: Այդ ոլորտը գովազդային ծառայությունների ոլորտն է: Օրինակ, ընդամենը վերջերս գովազդի համար վարչապետի աշխատակազմը պետբյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է ստացել։ Ուշագրավ է, որ գովազդային ծառայություններն իրականացվելու են մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։ Կառավարության որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով նախագծով նախատեսված «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների առանձնահատկությունները, ինչպես նաև ժամկետի սղությունը և մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունը՝ գնման առարկայի համար գնման ձև է սահմանվել մեկ անձից գնում կատարելու (ՀՄԱ) ընթացակարգը»։ Թե ինչով է պայմանավորված գովազդային արշավի հրատապությունը, որ ծառայությունները գնվելու են առանց մրցույթի, դժվար է ասել։ Այս տարվա փետրվարին էլ վարչապետի աշխատակազմը 399,648 դրամով տպագրական աշխատանքներ է ձեռքբերել «Անտարես» ՍՊԸ-ից:
 
ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստից տեղեկացել են, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։ Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։ Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն 1999 թ. 4 մասնակիցներ դադարացրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ։ Հետևաբար ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։ Նշենք, որ միայն 2018 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։ Ընդհանուր առմամբ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտմեբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ՝ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։ Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով՝ որպես պատգամավորի թեկնածու
 
 
Վարչապետի աշխատակազմից հեռու չի մնացել Կադաստրի կոմիտեն: Վերջինս 96 հազար դրամի գովազդային ծառայություն է գնել «Ռեդ Սթայլ» ՍՊԸ-ից: Համաձայն պետական ռեգիստրի՝ այս ընկերության սեփականատերը Վլադիմիր Սադյանն է:
 
Շահած տենդերները հետևյալն են.
 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019-ին շուրջ 1,200,000 դրամի գովազդային ծառայություն է գնել «Դոմինե Փրոդաքշն» ՍՊԸ-ից:
 
 
«Դոմինե Փրոդաքշնի» վերջին տարիներին շահած տենդերները հետևյալն են.
 
 
ՀՀ մյուս գերատեսչությունները և պետական մարմինները նույնպես վերջին տարիներին ակտիվորեն գովազդային ծառայություններ են գնել տարատեսակ ընկերություններից.