Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ այսօր Մեղրիում էր, «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում համոզում էր Մեղրիի հպարտ քաղաքացիներին ևս մեկ անգամ վստահության քվե տալ գործող իշխանություններին: Ինչո՞ւ ևս մեկ անգամ. այն պարզ պատճառով, որ շուրջ մեկ ու կես տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր թիմով կրկին Մեղրիում էին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և կրկին վստահության քվե էին խնդրում: Հատկանշական է, որ այդ քվեն Փաշինյանը և իր թիմը ստացավ, սակայն, ի՞նչ փոխվեց այս ընթացքում մեղրեցիների կյանքում: Լուծվե՞լ է արդյոք Մեղրիի ԱՏԳ-ի հարցը: Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ դեռևս չկան հստակ ժամկետներ, թե երբ կսկսեն գործել ԱՏԳ-ները, որոնք մեծ հնարավորություններ կստեղծեն երկրի և հատկապես Մեղրիի զարգացման համար, և որ տնտեսական հեղափոխության հազար անգամ մեկնարկ տված կառավարությունը 1,5 տարի է չի կարողանում կարգավորել Մեղրիի ԱՏԳ խնդիրները։
 
Մինչդեռ չկատարած աշխատանքի համար կառավարության անդամներն ինքնապարգևատրվում են աստղաբաշխական թվերով։ Ավելորդ չէ հիշել նաև, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու տարածքում տեղի ունեցած չարաշահումների փաստով քրեական գործը հարուցվեց հատկապես իշխանափոխությունից հետո` 2018թ.-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, նախապես տեղյակ լինելով նախագծի մասին, տնտեսական գոտու տարածքի հողերը նախ «ծիծաղելի գներով» պետությունից գնել են, հետագայում շատ ավելի թանկ գներով պետությանը վաճառելու համար։ Սակայն, այս մասով էլ դեռևս նորություններ չկան:
 
Շատ էր խոսվում նաև Մեղրիի բնությունը պահպանելու անհրաժեշտության մասին, սակայն ինչ ունենք մեկ ու կես տարի անց. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականին «Գրին փաուր» ՍՊԸ-ին Մեղրիգետի վրա հէկ կառուցելու լիցենզիա է տրամադրել: Ընկերությունը պետք է կառուցի ավելի քան 2000 Կվտ հզորությամբ «Մեղրի 2» փոքր հէկը: Հէկի նախագիծը նաև բնապահպանական փորձաքննություն է անցել և ստացել դրական եզրակացություն: Եզրակացությունը տրվել է մինչև հեղափոխությունը, սակայն ի՞նչ են արել արդեն հեղափոխական իշխանությունները տեղի բնակչության պահանջը կատարելու ուղղությամբ: Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կրկին անգամ վստահության քվե են խնդրում մեղրեցիներից: Հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանց կտան երկր