ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։