Նոր տիպի կորոնավիրուս են ախտորոշել Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենի՝ Չեխիայի վերջին թագավորի եւ Ավստրո-Հունգարիայի կայսր Կառլ Ա-ի (1916 – 1918) թոռան, Հաբսբուրգների տան (միապետների առավել հզոր գահատոհմերից մեկը, որը 1306-ից մինչեւ 1918 թվականը կառավարել Է Եվրոպայի շատ երկրներում) գործող ղեկավարի մոտ: Այդ մասին հայտնել Է Պրահայի Mlada fronta DNES թերթը:

Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենը, որի 59 տարին լրացել Է վերջերս, տնային կարանտինի մեջ Է: Ենթադրվում Է, որ նա վարակվել Է իր ընկերներեից մեկից: Նա կարանտինն անցկացնում Է իրեն պատկանող շքատանը Զալցբուրգի մերձակայքում: Նա պնդել Է, որ ընտանիքը գտնվի իրենից առանձին:
Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենը, թերթի համաձայն, դարձել Է եվրոպական միապետական տան առաջին ղեկավարը, որը վարակվել Է կորոնավիրուսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: