Իրանի բնակիչները կոչ են անում չվախենալ կորոնավիրուսից և պահանջում են, որ մամուլը և իշխանությունները չահաբեկեն մարդկանց մահացու վարակով: Որպես ապացույց, որ իրենք չեն վախենում վիրուսից, իրանցիները համբուրում և լիզում են սրբավայրերի պաշտամունքի առարկաները հասարակական վայրերում: Իրանցիներն այդ տեսանյութերը հրապարակում են սոցիալական ցանցերում, գրում է Al Arabiya-ն:

«Դադարեցրե՛ք մարդկանց ահաբեկել կորոնավիրուսով: Դադարեցրե՛ք խաղալ մարդկանց հավատալիքների հետ, կորոնավիրուսը ոչինչ է շիաների սրբավայրերում»,- ասում է տեսանյութի հերոսներից մեկը: Այնուհետ նա համբուրում է սրբավայրի պատերը:

Իրանցիները փորձում են ցույց տալ, որ երկրում կորոնավիրուսի տարածումը չի խանգարի իրենց այցելել սրբավայրեր, որոնք շատ շիաներ համարում են բուժիչ:

Իրանում շիաների սրբավայրերը, որոնք ամեն տարի գրավում են միլիոնավոր շիա ուխտավորների, կարանտինի մեջ չեն: Հազարավոր ուխտավորներ ամեն օր շոշափում և համբուրում են սրբավայրերի պատերն ու պաշտամունքի առարկաները: