Բացառված չէ, որ սահմանափակումներ մտցվեն հասարակական միջոցառումների անցկացման համար, իսկ դասերը՝ կրկին չեղարկվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսօր արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք, երկրում իրավիճակը փոխվել է, եւ անհրաժեշտության դեպքում դասերը, ինչպես նաեւ հասարակական միջոցառումները կչեղարկվեն»,-նշել է նա: