Համացանցում ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս պահին ընտանիքի հետ ինքնամեկուսացվել է կորոնավիրուսից պաշտպանվելու համար:

Նշենք, որ օրերս կրկին նման լուր էր տարածվել, ըստ որի՝ Հայկ Մարությանը գտնվում էր Չեխիայում՝ կարանտինի մեջ:

Քաղաքապետի խոսնակը, սակայն, հերքեց Մարությանի՝ կարանտինի մեջ գտնվելու հանգամանքը և հավաստեց, որ նա երկրից չի բացակայել, այս պահին էլ Երևանում է:

Ի դեպ, Հայկ Մարությանն այս պահին արձակուրդի մեջ է: Նա 2019թ-ին օգտագործել էր իրեն հասանելիք արձակուրդային օրերից 14-ը, ևս 2 օր՜ չվճարվող, այսինքն՝ ընդհանուր 24 օրյա արձակուրդից նա իրավունք ունի օգտագործել ևս 10 օրը:

Հ.Գ արձակուրդում է նաև նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը: