ԱՄՆ Ֆլորիդա նահանգի «Դիսնեյի աշխարհ» և Փարիզի արվարձաններում գտնվող «Դիսնեյլենդ» զվարճանքի զբոսայգիները չեն գործի կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ընկերության հայտարարությանը հղումով:

Ինչպես հայտնի է դարձել, այդ օբյեկտները կփակվեն մարտի 15-31-ը: Բացի այդ, Disney-ն այս ամիս կդադարեցնի ծովային կրուիզները:

Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Դիսնեյլենդ»-ի փակման մասին: