Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր դեպի Երևան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Մասնավորապես, Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիոներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը»,- ասաց նա։

Նա նշեց, որ Qatar Airways, Fly Dubai», Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր. ««Qatar Airways» ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Բելավիա» ընկերությունը՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Երևան-Դուբայ, «Ryanair» ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը՝ Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և «Pegas Fly» ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»,- ասաց նա:

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն ընդգծեց, որ այս օրերին օդանավակայանում ուղևորների հետ կապված հսկողություն է իրականացվում, Առողջապապահության տեսչական մարմնի աշխատակիցները ջերմաչափում են անում և գրանցում ուղևորների տվյալները: