Իտալիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է. «Հայտնում ենք, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների, ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»։

Հավելենք, որ քիչ առաջ Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել Իտալիայից մեր հայրենակիցներին տեղափոխող ինքանթիռը: 100-ից ավելի մարդկանց օդանավակայանից տեղափոխել են կարանտինի վայր: