Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Պազ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկակակն կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: