Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, հետևելով առողջապահության նախարարության հորդորներին աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց ԱՆ լրատվական ծառայության ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը:

«Պարոն Գրիգորյանը ապրում է Էջմիածին քաղաքում, որտեղ առաջացել էր կորոնավիրուսը, այդ պատճառով, լսելով առողջապահության նախարարության մասնագետների հորդորները, ինքնամեկուսացվել է», - ասաց ԱՆ պաշտոնյան:

Նրա խոսքով՝ փոխնախարարը առողջական որևէ խնդիր չունի, պարզապես, ստիպված է եղել դիմել այդ քայլին' անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշենք, որ մինչ այս պահը, ըստ առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների, կորոնավիրուսով վարակվել է 52 քաղաքացի:

Հավելենք նաև, որ երեկ երկրի իշխ