«Մեզ տեղեկություն են տրամադրեցին, որ մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Նորից եմ ընդգծում ու վստահեցնում՝ մենք երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք: Հերթերում հավաքվելն ավելի մեծ խնդիր է»:

Գևորգյանը նշեց, որ երեկվա խառնաշփոթից հետո երեկոյան ուշ ժամի շրջել են խանութներում և արձանագրել, որ դարակաշարերում ապրանքները լիքն են եղել: «Գնում կատարելիս՝ խնդրում եմ հիշեք, որ դրանք ունեն ժամկետներ: Որ գնում են 4 արկղ ձու, այն ունի ժամկետ, իմաստ չունի, իսկ, գոնե, ձվի առումով մեր հանրապետությունում կա ավելցուկ»:

Գեղամ Գևորգյանը հորդորեց խուճապ չստեղծել և չտարածել, որովհետև առևտրային բումն իջնելու է, և որևէ ապրանքի սակավաթվության խնդիր չի լինելու: