Հողատարածքների օտարումը մշտապես եղել է ամենաշատ կոռուպցիոն ռիսկերը պարունակող գործընթացներից մեկը: Այդպես էր նախորդ իշխանության օրոք, նորերը խոստացել էին ՝ հների տրորած արահետով չգնալ, սակայն մեր օրերում էլ կայացվում են բավականին հետաքրքիր որոշումներ, ինչպես հողերի օտարման, այնպես էլ կառուցապատման իրավունք տրամադրելու առումով:
 
Օրինակ՝ Արմավիրի քաղաքապետի կողմից կառուցապատման իրավունք է տրամադրվել ոմն՝ Մանվել Երիցյանի:
 
Դիլիջանում համայնքի ավագանին որոշում է կայացրել հող օտարել քաղաքացի Արտին Գուրգենի Ամիրխանյանին:
 
Վերջինիս հետ նույն հասցեում բնակվում է Բելլույան Սուսաննան:
 
Նա 2018-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկն էր:
Էջմիածնում նույնպես շարունակվում է առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս օտարելու պրակտիկան:
Վանաձորում քաղաքապետի որոշմամբ կառուցապատման իրավունք է տրամադրվել քաղաքացի Արման Մալխասյանին:
Նրա հետ նույն հասցեում բնակվող Տարոն Մալխասյանը եղել է Վանաձորի համայնքի ավագանու կազմում:
«Մալխասյան Եղբայրներ» ՍՊԸ-ն, որը պատկանում էր այս ընտանիքին և զբաղվում էր լիմոնադի արտադրությամբ, սնանակացել է:
 
Թալինում համայնքի ղեկավարի կողմից 848060 դրամով համայնքապետարանին պատկանող գույք է օտարվել քաղաքացի Արմեն Ալեքսանյանին:
 
Մեկ այլ դրվագ է գրանցվել է նույնպես Թալինում, սակայն այս անգամ գործ ունենք շինարարության թույլտվության հետ: Այն տրվել է քաղաքացի Արմեն Միքայելյանին:
Ուշագրավ է, որ Թալինի մանկական գեղարվեստի դպրոցի տնօրենի անուն ազգանունը նույնպես Արմեն Միքայելյան է: