Մոնակոյի արքայազն Ալբերտը վարակվել է կորոնավիրուսով: Թագավորական պալատից տեղեկացնում են, որ Ալբերտի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Արքայազն Ալբերտն աշխատում է տանից, և նրա առողջական վիճակը լավ է:

Նշենք, որ մի քանի օր առաջ էլ պարզվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է նաև Մոնակոյի վարչապետը: