Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 427 մարդ, գրում է ТАСС-ը: Այդ մասին հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 41 հազարը, մահացել է 3405 մարդ:

Նոր տվյալները ցույց են տալիս, որ Իտալիայում մահացության դեպքերն ավելի շատ են, քան ներկայումս գրանցվել է Չինաստանում (3245 մահ): «Բուժվածների թիվը հասել է 4440-ի, այժմ վարակվել է 33.390 մարդ՝ 4,480-ով ավելի, քան երեկ»,- նշել է Բորելին:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր վարակվել է ավելի քան 41 հազար մարդ։