Բաշկիրիայի ղեկավար Ռադիյ Խաբիրովը Շավարշ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու հրամանագիր է ստորագրել, հայտնում է Բաշկիրիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: Նոր խորհրդականը զբաղվելու է հանրապետությունում սպորտի զարգացմամբ:

Ինչպես գիտենք, 1974-ի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը փրկել էր 30 ուղևորի կյանք՝ կտրուկ թեքելով արգելակներ չունեցող ավտոբուսի ղեկը, իսկ1976 թ.-ի սեպտեմբերի 16-ին, սուզվելով լճի մեջ, կարողացել էր փրկել ավելի քան 20 մարդու կյանք: Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել։ Շավարշ Կարապետյանի անունն է կրում Արեգակնային համակարգի 3027֊րդ փոքր մոլորակը: