Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրության ֆոնին «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում սննդամթերքի և որոշ ապրանքատեսակների թանկացումներ են նկատվում:

 

Մասնավորապես, քաղաքացիներն ահազանգում են, որ «Երևան Սիթիում» կտրուկ աճել են բանջարեղենի գները:

Այսպես, կղծու պղպեղը դարձել է 5850 դրամ/կգ, վարունգը՝ 3955 դրամ/կգ, քաղցր պղպեղը՝ 4955 դրամ/կգ, պատիճավոր լոբին՝ 3335 դրամ/կգ և այլն:

 

Ֆեյսբուքյան օգտատեր Էռնա Ռեվազովայի հրապարակման մեկնաբանություններում օգտատերերից մեկը նշել է, որ վարունգը հինգ օր առաջ եղել է 700 դրամ/կգ, այնինչ այժմ այն 3955 դրամ/կգ է: