Վերջին օրերին, օգտվելով առիթից, որ հայկական մեդիան գտնվում է արտակարգ դրության մեջ, իշխանությունների սորոսական թևը ամենաթողության պայմաններում ուղղորդված արշավներ էր կազմակերպում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: Բանն այն է, որ սորոսականներին անչափ մտահոգել էր այն փաստը, որ եկեղեցին չի հետաձգում պատարագները , հետևաբար՝ կորոնավիրուսի տարածումը դառնում է շատ ավելի հավանական: Իհարկե, հասկանալի է, որ եկեղեցին որևէ մեկին ստիպելով պատարագի չի տարել, սա այն դեպքն է  երբ պետք էր ապավիներ Փաշինյանի անձնական –սոցիալական պատասխանատվության վրա, չէ որ հենց դրա վրա էլ հույսները դրել էին հենց իրենք՝ իշխանությունները: Հասկանալի է նաև, որ վաղ թե ուշ Մայր Աթոռը անելու է պաշտոնական հայտարարություն, ինչը և եղավ, սակայն սորոսականներին դա կարծես թե չի հանգստացնում:
 
Իհարկե, Հայաստանում այսօր խուճապային տրամադրությունները բացակայում են, սակայն դա չի նշանակում, որ միասնության կարիք չի զգացվում: Մինչդեռ, սորոսականները միասնության կոչ անելու փոխարեն, առաջին իսկ հարմար առիթը օգտագործել են՝ հարձակվելու և քանդելու երկրի հոգևոր հիմքերը: Սորոսականնեն էին նաև, որ առաջիններից և ամենամեծ աժիոտաժով սկսեցին ռասկրուտկա անել Գարեգին Բ-ի փախչելու ֆեյք նյութը:
 
Հնչեցին մտքեր, որ եկեղեցին պետության թիվ մեկ թշնամին է:
Սակայն այստեղ հարկ է նաև վերհիշել տվյալ մտքի հեղինակի գիտական անցյալը, որը սերտորեն կապվում է Սորոսի Հայաստանյան հիմնադրամի ծրագրերի հետ:
Եղան նաև բացահայտ ծաղրող գրառումներ, որոնք ցանկության դեպքում իրավապահները կարող էին ուշադրության արժանացնել:
Սակայն, ինչպես երևում է,Նոր Հայաստանում սորոսականները շարունակում են մնալ արտոնյալ և նրանց պատժելու ցանկությունը ինքնին կարող է պատժի արժանանալ վերևների կողմից: Մինչդեռ երկրի հոգևոր հիմքերը հենց այսպես են քանդում՝ դժվարին իրավիճակում թիրախավորելով դարեր շարունակ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանած կառույցը…
 
Սորոսական մեկ այլ կարկառուն գործիչ՝ Արթուր Սաքունցը այս ընթացքում զբաղված էր պարզելով, թե Առաքելական եկեղեցին քանի սպասավոր ունի, ինչքան անշարժ և շարժական գույք ունի և ինչ մակերեսով, քանի հողակտոր և ինչքան մակերես ունի։
 
Սակայն սորոսականները սորոսական չէին լինի, եթե սահմանափակվեին միայն մեկ օրակարգը այս նեղ պահին առաջ տանելով: Անգամ երկրում հայտարարված արտակարգ դրությունը չի տիպում վերջիններիս վերանայել առաջնահերթությունները և մի կողմ դնել ծեծված թեմաները, որոնք այսօր տիրող համընդհանուր աժիոտաժի հետ որևէ աղերս չունեն: Խոսքը, մասնավորապես, սորոսական թևի ակտիվ անդամ, համատեղության կարգով ՔՊ հոգաբարձումների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի մասին է: Վերջինիս անգամ այս պայմաններում հուզում են բռնարար ամուսինների հետ տանը փակված կանայք, ովքեր փախչելու որևէ տեղ չունեն: Թերևս Ահարոնյանին հանգիստ չի  տալիս Լյուսի Քոչարյանի փառքը, ով ԱՄՆ-ում ՝ վերոնշյալ բռնարար տղամարդկանց տանը փակված կանանց հորինված և անոնիմ պատմությունները տարածելու համար բարձր պարգևի արժանացավ և Ահարոնյանը, պարզապես, փորձում է հետ չմնալ: Միևնույն ժամանակ, մեղմ ասած, տարակուսելի է, երբ ողջ երկիրը պայքարում է համաշխարհային պանդեմիայի դեմ, իսկ Լարա Ահարոնյանը «բռնարար ամուսինների»:
 
Սորոսականներին իհարկե կարելի է հասկանալ.Կորոնավիրուսը կանցնի, իսկ «պատվերները» կատարելը որևէ մեկը չի հետաձգել...