Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների քանակը հասել է 266.073, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ըստ կազմակերպության տվյալների՝ վարակից մահացածների թիվը հասել է 11,184-ի:

ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ աշխարհում անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակման 32 հազար նոր դեպք, մահացել է 1344 մարդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին Ուհան քաղաքում: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա։