5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու: Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 05:24-ին (Երևանի ժամանակով՝ 09:24-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 7 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա: Հաղորդվում է մի քանի զոհի մասին, այլ տվյալներ դեռևս չկան: