Կորոնավիրուսը կարող է տարածվել ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլ նաև ջրի միջոցով, գրում է ՌԻԱ Նովոստին:

 

«Այսօր բոլորից պահանջվում է հետևելու պարզ բոլորիս հայտնի հիգիենայի կանոններին՝ պաշտպանելու սեփական առողջությունն ու հոգ տանելու մտերիմների առողջության մասին։ Կանխարգելիչ միջոցառումները նույնն են, ինչ որ գրիպի ժամանակ։ Կարևոր է ոչ միայն հաճախակի լվացվել, այլ նաև վստահ լինել, որ ջուրը մաքուր է, քանի որ վիրուսը կարող է փոխանցվել նաև ջրի միջոցով»,- նշել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը։