Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 13:10-ի սահմանում ВАЗ 2106 մակնիշի 35 QG 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհին՝ Թաթուլ գյուղի սկզբնամաում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: