Թուրքիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 1.256 է, նախօրեին այն կազմում էր 947 մարդ, մահացել է 30 քաղաքացի, նախօրեին՝ 21, այս մասին հայտնել է РИА Новости-ն:

«Մինչ այժմ կատարվել է 20.345 թեստ, որից 1.256-ը դրական են ցույց տվել, ընդհանուր առմամբ մենք կորցրել ենք մեր տարեց հիվանդներից 30-ին»,- գրել է Թուրքիայի առողջապահության նախարարը Ֆահրեթին Քոջան՝ Twitter միկրոբլոգի իր էջում: