Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 100 հազարի։ Այս մասին հայտնում է Worldometers-ը։ Ընդ որում, հիվանդների թիվը 353 հազար է, մահացածներինը՝ 15 հազար։ Չինաստանից բացի, կորոնավիրուսային ինֆեկցիայի օջախներ են դարձել Իտալիան, Իրանը, Հարավային Կորեան, Իսպանիան։