Շոտլանդական Գլազգո քաղաքում, 14-ամյա աշկերտուհուն բռնաբարել են' ավտոբուսի երկրորդ հարկում: Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին երեկոյան 22:30-ին, սակայն ոստիկանները նոր են ԶԼՄ-ներին տեղեկացրել: Ընկերուհիներով նստել են երկհարկանի ավտոբուս, երկու աղջիկները նստել են առաջին հարկում, իսկ երրորդը բարձրացել է երկրորդ հարկ: Այնտեղ են եղել երկու երիտասարդ' մոտավորապես 18-20 տարեկան: Աղջիկը զրույցի է բռնվել նրանց հետ, որից հետո տղաների հետ վիճել է' նրանց լկտի պահվածքի պատճառով; Տղաները խոսքից գործի են անցել և երկուսն էլ բռնաբարել են անչափահասին: Աղջկան օգնության է հասել ընկերուհին ով բարձրանալով վեր ականատես է եղել այդ տեսարանին: Օգնության հասած ուղևորները աղջկան խլել են հանցագործներից և իջեցրել ավտոբուսից: Թե ինչու վարորդը և ուղևորները ոստիկանություն չեն զանգել. հայտնի չէ: Ըստ Scotsman.com.-ի դեռ շարունակվում են որոնողական աշխատանքները, քանի որ դեռ չեն հայտնաբերել հանցագործներին: