Դոնալդ Թրամփը Թվիթերի իրէջում գրել է․

«Մեր ժողովուրդը ուզում է վերադառնալ աշխատանքի։ Նրանք կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու տարեցների մասին հոգ կտանեն սիրով և հոգածությամբ։ Լուծումը չի կարող ավելի բարդ լինել, քան խնդիրը։ Կոնգրեսը պետք է գործի հենց հիմա։ Մենք կվերադառնանք ուժեղացած»:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խոսնակ Մարգարետ Հարիսը վարկած է առաջարկել, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ կորոնավիրուսային համաճարակի նոր օջախ:

Ամերիկայում գրանցաված դեպքերը կազմում են ամբողջի 40 տոկոսը: Երկուշաբթի օրը ստացված տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ավելի քան 42 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 559-ը մահացել է: