«Մենք սոցիալական աջակցության փաթեթ ենք ընդունելու այն երեխաների համար, ում ծնողներն արտակարգ դրություն հայտարարելուց հետո կորցրել են իրենց աշխատանքը: Մենք 100 հազար դրամ աջակցության փաթեթ ենք տալու նրանց»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ այն ընկերությունները, որոնք արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրենց աշխատատեղերի քանակը չեն կրճատել, նրանց աշխատակիցների մի մասի աշխատավարձը կվճարվի պետբյուջեից: Վարչապետը հայտնեց, որ վաղը՝ կառավարության նիստին 5 փաթեթ կընդունվի: