Կանադայում կտրուկ աճել է COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը, հայտնում է Կանադայի առողջապահության նախարարությունը:

Մարտի 24-ի երեկոյան հայտնաբերվել է կորոնավիրուսով 3 385 հիվանդ, չնայած առավոտյան ընդամենը 1959 մարդ է եղել վարակակիր: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը աճել է գրեթե 75%-ով:

Նախօրեին մահացել է 35 մարդ:

Կանադայում COVID-19-ի թեստ են հանձնում օրական մոտ 10 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, փորձարկվել է ավելի քան 142 հազար թեստ: