Արփի Դավոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Այսօր երկու անգամ զանգահարել եմ ոստիկանություն, որովհետև բակի պապիկները որոշել էին զրուցել։
Երբ ոստիկանները եկան և հավաքը ցրեցին,նրանցից մեկը բարձրաձայն բողոքում էր մյուսին,ասելով՝ հիմա ես իմ լավը չեմ հասկանու՞մ, որ եսիմ ով պիտի ահազանգի։

Անցավ 7 րոպե, նույն մարդիկ նորից հավաքվեցին նույն տեղում։ Նորից ահազանգեցի՝ ոստիկանները եկան և,այս անգամ, վերջնական փակվեց պապիկների չարտոնված հավաքը։

 

Սիրելի հայրենակիցներ,այս համաճարակը ոչ ոքի չի խնայի,եթե պատասխանատու չվերաբերեք Ձեզ և Ձեր հարազատների կյանքին ու առողջությանը։

 
 
 

ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ
ՊԱՀԵՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԳՆԱՀԱՏԵՔ ԿՅԱՆՔԸ»: