Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցնելու որոշումը, Ֆրանսիայից ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Փարիզ–Մինսկ–Երևան երթուղիով:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից»,- ասված է հաղորդագրության մեջ։