Միացյալ Նահանգները կորոնավիրուսի վարակվածության ցուցանիշով առաջինն է աշխարհում
Ջոն Հոփկինսի համալսարանը հայտնում է, որ երկրում արդեն կա ավելի քան 85.4 հազար դեպք՝ Չինաստանի՝ 81,3 հազարի համեմատ: Այսպիսով՝ Միացյալ Նահանգները մի օրվա մեջ անցել է Իտալիային և Չինաստանին, գրում է ria.ru֊ն:

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներում վարակակիրների ընդհանուր թվաքանակի համեմատ շատ ավելի քիչ զոհեր կան' 1288 մահվան դեպք, Չինաստանի 3298-ի և Իտալիայի' 8215-ի համեմատ: Այնուամենայնիվ, այս թվերը չեն կարող ուղղակիորեն համեմատվել, քանի որ հայտնի չէ, թե որ երկրում են ավելի շատ դեպքեր և որտեղ են դրանք ավելի ճշգրիտ գրանցվել: Բացի այդ, ԱՄՆ-ում և Իտալիայում հիվանդների մեծ մասը դեռ հիվանդ է, ուստի հիվանդության արդյունքի մասին եզրակացություններ անելը նույնպես վաղաժամ է:

Փոխնախագահ Մայք Պենսի խոսքով ՝ ԱՄՆ-ում ավելի քան կես միլիոն մարդ արդեն կորոնավիրուսի թեստ է անցել: