Իտալիայի Մոնցա քաղաքից 34-ամյա բուժքույր Դանիելա Տրեցցին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, գրում է Daily Mail-ը:

Տրեցցին աշխատել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն մարտի 10-ից գտնվել է կարանտինի մեջ, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել: Երբ թեստը դրական արդյունք է տվել, նա ինքնասպան է եղել:

Իտալիայի բուժքույրների ազգային ֆեդերացիան հաստատել է նրա մահն ու այդ կապակցությամբ անհանգստություն հայտնել: Ֆեդերացիան նշել է, որ կինը սթրես է տարել, քանի որ վախեցել է, որ կարող է վարակել այլ մարդկանց: