Իտալիայի Մեսինա քաղաքի ղեկավարը դրոններ է ուղարկում մարդկանց հետևից, որոնք չեն լսում տանը մնալու հրահանգները։ Նրա «օդուժը» հարձակվում է մարդկանց վրա, իսկ այդ ընթացքում դրա վրա միացվում է բարձրախոսը, որից քաղաքապեռտը հայհոյախառը տունը է ուղարկում մարդկանց։

«Ես ձեր ***** ****, ո՞ւր եք գնում, տո՛ւն գնացեք», – դրոնից հնչում են քաղաքապետի խոսքերը։

Նա անօդաչու թռչող սարքերով հետևում է ամբողջ տարածքին ու սարքերն ուղարկում է այն ուղղությամբ, որտեղ մարդկանց է տեսնում։ Այս կոշտ վարքը քաղաքապետը որդեգրել է այն բանից հետո, երբ նկատվել է, որ ոչ բոլոր տեղացիներն են հետևում իշխանության՝ տանը մնալու հրահանգին։