Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 600 000-ի: worldometers.info/coronavirus/-ի տվյալներով' ժամը 11: 35-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 598.032 կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան 27.371 դեպք: Առողջացել է 133 391 հիվանդ:

23.560 հիվանդի վիճակը (բոլոր ակտիվ դեպքերի 5 տոկոսը) այժմ գնահատվում է որպես ծանր կամ ծայրահեղ ծանր: Վարակվածների մնացած 95 տոկոսի ախտանիշներն աննշան են, և, ըստ մասնագետների, նրանց ոչինչ չի սպառնում:

Հայաստանում մարտի 28-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 372 դեպք, առողջացել է 28 մարդ, 1 մարդ մահացել է: