Զաքար Խոջաբաղյանը գրում է․

 

«Անտարեսը փող է աշխատում

Ա′յ իմ միամիտ ժողովուրդ, այ իմ շաղված պետություն․․․

 

Ինչքան քիչ բան է պետք՝ մասսաներին կառավարելու համար։

Դեռ անցած տարի՝ 2019 թվականի նոյեմբերին, Անտարեսը 48 900 000 դրամ էր ստացել մեկ անձից գնման ընթացակարգով՝ երկրով մեկ գովազդ տարածելու համար։ «Տենդերում» նշված է՝ վարչապետի աշխատակազմի կարիքների համար։

 

Ասեմ ձեզ, որ ընդհանուր առմամբ, «հեղափոխությունից» հետո Անտարեսի Արմեն Մարտիրոսյանի կազմակերպության «շահած տենդեռների» գումարը ոչ թե կրկնապատկվել է, ոչ թե տասնապատկվել, այլ՝ հարյուրապատկվել։ Չե՞ք հավատում, նայեք կից ներկայացվֆող գրաֆիկը։

 
 

Արմեն Մարտիրոսյանը՝ նույն ինքը՝ ոչ հայ, այլ հայաստանցի կարկառուն լևոնականը, դեռ 2017 թվականին ԼՏՊ-ի թիմի կողմից մասնակցում էր ընտրություններին՝ առաջ տանելով Լևոնի՝ «չեք կարա էդ հողերը պահեք, խաղաղությունը գին ունի» թեզը․․․ (Մեր ազգընտիր նվիրյալ ՀԱՅ նահատակների թափած արյունը երևի Լևոնին քիչ է թվում ու նաև ՄԵՐ Հայրենիքով է պատրաստ վճարել)․․․

 

Է՛ն, որ «հեղափոխությունից» հետո պետական ապարատը վխտում է լևոնականներով ու սորոսականներով, դա այլևս միայն հիմարները չեն տեսնում։TOPPED

 
 
 

Իսկ այսօր, մի ողջ ժողովուրդ ակտիվ կերպով լծված է «ֆլեշ մոբի»՝ օգնելով Անտարեսին «աննկատ» և «ձեր վրա ծիծաղելով» փող աշխատել․․․

 

Հետաքրքիր է, այս արտաքին սոցիալական գովազդի գումարն է՞լ է մեկ անձից գնման ընթացակարգով ստացել՝ պետական գանձարանից․․․

 

Հետաքրքիր է, այ իմ հարգելի սիրելիներ, բացի նրանից, որ ձեր նկարը «շանս ունի» երկրի ինչ-որ գովազդային վահանակին հայտնվելուց, իսկ ձեր էգոն՝ դրանից մի քիչ շոյվելուց, ուրիշ ի՞նչ եք ստանալու։ Չգիտե՞ք։ Իսկ այ Անտարեսի Արմենը հստակ գիտի՝ փող է ստանալու, փո՛ղ՝ նյութական շահույթ։

 

Եւ էս ամենից հետո, դեռ մարդ կա՞, որ զարմանում է, թե ինչպես եղավ, որ կարկառուն լևոնական ներկայիս՝ ԿԳՍՄ նախարարը որոշեց կասկածի տակ դնել Արմաթ լաբորատորիաների կառավարման արդյունավետությունը և քննարկել տենդերը այլ կազմակերպություններին տալու տարբերակը։ Բա ձեզ ի՞նչ, թվում էր, թե Երկրի ողջ տնտեսական, ռազմական ու արդյունաբերական պոտենցյալը փոզմիշ արած, քամուն տված ու երկիրը չոքացրած «հիմնադիր նախագահի» արժանավոր հետնորդները պիտի շահագրգռված լինեի՞ն Հայաստանակենտրոն ուժերի հզորացմամբ։ Այ իմ միամիտ ժողովուրդ․․․ դեռ ուր ես․․․

 

Ժանտախտի օրոք քեֆ է ընթանում մի համատարած,

Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․

 

Թե բա #Անտարեսը_ժպիտ_է_հավաքում։ Չէ մի չէ՝ մանանա է բաժանում․․․

Հ․Գ․
Առավել հետաքրքրասերները Անտարեսի ու նրա տիրոջ՝ ոչ հայ, այլ հայաստանցի Արմեն Մարտիրոսյանի ոչ բարով գործունեությունը և «հետհեղափոխական» ձեռքբերումները կարող են ուսումնասիրել այս հղումներով։

 

https://www.tender-monitoring.am/…/4c2ab4ec-f151-4280-…/show

https://lurer.com/?p=359332&l=am

 

https://antifake.am/am/news/617»: