Կանադայի վարչապետի տիկինը' Սոֆի Գրեգուար Թրյուդոն, հաղորդել է, որ բուժվել է կորոնավիրուսից:

Երկու շաբաթ առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկին Սոֆին հանձնել է կորոնավիրուսի դրական փորձանմուշ: Այդ պատճառով վարչապետը ինքնամեկուսացման ռեժիմի անցնելու և տանից աշխատելու որոշում է կայացրել, չնայած նրա մոտ հիվանդության ախտանշաններ չեն եղել:

«Ես ցանկացա ձեզ հետ կիսվել նորությամբ. ես ինձ ավելի լավ եմ զգում և ստացել եմ դրական արդյունք իմ բժշկի բուժզննումից և Օտտավայի առողջապահության դեպարտամենտի կողմից»,- գրել է Թրյուդոն Facebook-ում:

Նա երախտագիտություն է հայտնել բոլորին արագ ապաքինվելու մաղթանքների համար և սատարել է նրանց, ովքեր հիմա բուժվում են կորոնավիրուսից: