Արցախի նախագահական և միաժամանակ՝ խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են վաղ առավոտից: Արցախի 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվում:

 

Ընտրություններն անցկացվելու են Արցախի 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 281 ընտրական տեղամաս:

Ուղիղ եթերի հեռարձակումն իրականացնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը: