Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագիծն ընդունվեց 69 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նիստին ընդդիմադիրներից որևէ մեկը չէր մասնակցում:

Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում դրվել էր քննարկման, այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը, իսկ իշխանական խմբակցության պատգամավորներից այդ պահին ԱԺ-ում ներկա էին 65-ը, իսկ քվորումի ապահովման համար անհրաժեշտ էր առնվազն 67 ձայն, ուստի նախագիծը չընդունվեց: Ժամեր անց դարձյալ արտահերթ նիստ հրավիրվեց նախագիծը նորից քննարման դնելու նպատակով:

Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է այսօր: