Իսպանիայի իշխանություննեը բացատրել են, որ չեն կարող երկրում դադարեցնել հարկերի հավաքագրումը:

ՏԱՍՍ-­ի փոխանցմամբ, Իսպանիայի փոխվարչապետ, տնտեսական հարցերի և թվային փոխակերպումների նախարար Նադյա Կալվինոն նշել է, որ հարկերի հավաքագրումը կշարունակվի, քանի որ երկիրը դրա կարիքն ունի:

«Այս իրավիճակը բացառիկ է, բայց դա չի նշանակում, որ մեզ եկամուտներ պետք չեն: Մենք չենք կարող հրաժարվել պետական հատվածի բնականոն գործունեությունից: Պետական ծախսերը չեն անհետանում»-նշել է նա: Նադյա Կալվինոն ընդգծել է, որ իշխանությունները պետք է վճարեն բժշկական անձնակազմին և անվտանգության համակարգի աշխատողներին:

Իսպանիայում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը եղել հունվարի 31-ին: Այնուհետև վարակվածության ցուցանիշը սկսել է կտրուկ աճել: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը 95 հազար 923 է, մահացածների թիվը 8 հազարից անցնում է: