Երեւան-Արտաշատ ճանապարհին այսօր՝ ապրիլի 1-ին, մեծ թվով մեքենաներ են խցանվել։ Պատճառը մայրաքաղաքի մուտքի մոտ իրականացվող ստուգման աշխատանքներ են՝ պայմանավորված պարետի կողմից խստացված նոր սահմանափակումներով։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Նշենք, որ այսօրվանից մինչեւ ապրիլի 12-ը սահմանափակվել է միջմարզային եւ մարզ-Երեւան տեղաշարժը, անցակետեր են տեղադրվել տարբեր վայրերում՝ տեղաշարժը հսկելու համար։ Չի աշխատում հանրային տրասպորտը։