Միացյալ Թագավորությունում ուսանող չինացի մի դեռահաս առաջինն է, որ վերադարձրել է կորոնավիրուսը նրա առաջին բռնկման վայր՝ Ուհան: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Ուսանող Չժոուն Նյու-Յորք նահանգից ժամանել է Ուհան Դուբայով և Պեկինով, իսկ Պեկինի օդանավակայանում նա կորոնավիրուսի առկայության թեստ է անցել: Դեռահասը հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել, բայց թեստի արդյունքը դրական է եղել:

Չժոուին տեղափոխել են Ուհանի հիվանդանոց: Պարբերականը նշում է, որ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Պեկինում կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իտալիայից ժամանած մարդկանց մոտ: