Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 34 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 770 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապրիլի4 -ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 43 է, փաստացի բուժվողներինը՝ 720, բացասական թեստերը՝ 3477, մահվան ելքերը՝ 7: