ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ մոտ ապագայում երկրում կորոնավիրուսից բազմաթիվ մահացություններ կլինեն: Նրա խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ամերիկյան առաջնորդը ենթադրել է, որ առաջիկա երկու շաբաթը ամենաբարդն է լինելու: Ըստ նրա, վիրուսից մահացությունների մեծ քանակ է սպասվում: «Բայց շատ ավելի քիչ, քան դա կլիներ, եթե միջոցներ չձեռնարկվեին», – ավելացրեց նա:

Թրամփը նաև որոշ ԶԼՄ-ների կոչ է արել դադարեցնել խուճապ սերմանել քաղաքացիների շրջանում և չհրապարակել վարակի մասին կեղծ լուրեր: «Ես կարող եմ անունները տալ, բայց, ինչպես միշտ, դրանք նույն լրատվամիջոցներն են», – ասաց նախագահը:

Ըստ վերջին տվյալների, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 301 հազարը: Մահացել է ավելի քան 8,1 հազար մարդ, բուժվել է 14,5 հազարը: Ընդհանուր առմամբ, աշխարհում կա ավելի քան 1,1 միլիոն մարդ վարակված: