Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 81 տարեկան մի կին։ Սա երկրում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահվան երկրորդ դեպքն է:

Կիրակի օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է՝ հասնելով 170 մարդու, վերականգնվել է 36 մարդ, հայտնում է կորոնավիրուսային հիվանդացության մոնիթորինգային հատուկ կայքը, գրում է Ռիա Նովոստին: