Զանգվածային սպանություն է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Ռյազանի մարզի Ելատմա ավանում: Եռահակ շենքերից մեկի բնակիչն սպանել է 5 մարդու: 32-ամյա կրակողը 3 մարդու սպանել է շենքի աստիճանահարթակին, 2-ին՝ փողոցում: Քննչական կոմիտեն պարզել է, որ ապրիլի 4-ի երեկոյան տղամարդը դուրս է եկել իր բնակարանի բաց պատշգամբ ու պահանջել երիտասարդներից՝ չաղմկել: Երբ վերջիններս չեն արձագանքել նրա նկատողությանը, նա զայրացել է, վերցրել իր օրինական որսորդական զենքն ու սկսել կրակել:

Ավելի վաղ տղամարդն ադմինիստրատիվ պատասխանատվության էր ենթարկվել ֆաշիստական նշանը սոցցանցով հրապարակելու համար: Հայտնի է դարձել նաև, որ տղամարդն աշխատել է հոգեբուժական դիսպանսերում ու աչքի է ընկել ծայրաստիճան դաժանությամբ, հաճույք է ստացել կենդանիներ սպանելուց:

Տանը նա գտնվում էր երեխայի խնամքի արձակուրդում:

Զոհերից երկուսը երիտասարդ ամուսիններ էին: