«Իմ պատկերացմամբ՝ 55 և ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք ծրագրեր, որ այդ մարդիկ աշխատաշուկայում մրցունակ դառնան»,- ֆեյսբուքյան եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ անեն այն քաղաքացիները, որոնք դեռ թոշակի տարիքի չեն հասել, բայց աշխատաշուկայում արդեն համարվում են ոչ երիտասարդ: «Ոչ թե մեր նպատակը պետք է լինի այս տարիքի մարդկանց թոշակով կամ նպաստով պահելը, այլ նրանց օգնելը՝ նոր հմտություններ ձեռ բերել աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: Առավելագույնը պիտի անենք այդ հարցը լուծելու համար»,- ասաց նա: