9 տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսակ Լազարյանի քրեական գործի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու հուզող հարցին՝ արդյոք ինչ քայլեր են արվում Լազարյանի գործի վերաբերյալ։

«Այդ հարցին ես տեղյակ եմ։ Ես խոսակցություն եմ ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Եթե պարզվի, որ անարդարացի հետապնդում է տեղի ունենում եւ այնպես է, ինչպես մամուլում ներկայացվում է, ապա կարծում եմ, որ մենք կկարողանանք օգնել։ Հանկարծ չպետք է այնպես ստացվի, որ սխալ տեղեկատվության վրա սխալ որոշումներ կայացնենք»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ այսօր Լազարյանը դադարեցրել է հացադուլը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Yerkir.am-ը ահազանգել էր, որ ՀՀ դատախազությունը ՌԴ-ին է արտահանձնում է 2011թ. ՌԴ–ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հայ Միսակ Լազարյանին։