Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը վատացել է, հայտնել է կառավարության աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը:

«Բժիշկների խորհրդով՝ նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Վարչապետը ստանում է ողջ հնարավոր բուժօգնությունը և շնորհակալություն հայտնում առողջապահության ազգային համակարգին կատարած աշխատանքի համար», - ասված է կառավարության խոսնակի հայտարարության մեջ:

Կիրակի երեկոյան Վարչապետը բժշկական հսկողության տակ է անցել Լոնդոնի Սենտ Թոմաս հիվանդանոցում:

Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել տասը օր տևական հազի և բարձր ջերմության պատճառով: