Խոյ

Աշխատավայրում սխալվելու հավանականությունը մեծ է, եթե ցանկանում եք խուսափել տհաճ իրավիճակներից, ուշադիր եղեք գործի մեջ:

Ցուլ

Այսօր ինչ-որ անսպասելի իրադարձություն տեղի կունենա, որը ձեզ շատ կուրախացնի, դուք այդ իրադարձությանը երկար եք սպասել:

Երկվորյակ

Աստղերը հուշում են որևէ գործ ձեռնարկելիս անպայման ընկերների կամ բարեկամների օգնությանը դիմել, միայնակ ոչինչ չանել:

Խեցգետին

Եթե ցանկանում եք անձնական կյանքում կամ աշխատավայրում առաջացած պրոբլեմը լուծել, պետք է նախաձեռնողականությունը ձեր ձեռքը վերցնեք:

Առյուծ

Փորձեք սահմանափակել շփումը ձեզ համար տհաճ մարդկանց հետ, նրանք ձեզ կնյարդայնացենեն ու դուք հունից դուրս կգաք:

Կույս

Այսօր կարգուկանոնի օր է: Այսօր ձեր կողմից դրսևորած կարգապահությանը ձեր հաջողության գրավականն է:

Կշեռք

Փորձեք ոչ մի պարագայում ինքնատիրապետումը չկորցնել: Այսօր շատ մարդիկ կփորձեն ձեզ հունից հանել:

Կարիճ

Աշխատավայրում հատուկ ուշադիր եղեք, այսօր կարող է ձեզ համար շատ հաջող օր լինել, եթե աշխատավայրում մի կարևոր քայլ կատարեք:

Աղեղնավոր

Հանդիպումներով, քննարկումներով, զրույցներով լի օր է սպասվում: Ամեն հանդիպումից փորձեք ձեզ համար մի օգտակար բան քաղել:

Այծեղջյուր

Այսօր փոփոխությունների օր է, հնարավոր է՝ կյանքում այնպիսի լուրջ փոփոխություններ տեղի ունենան, որոնք ձեզ ոչ միայն կուրախացնեն, այլև կզարմացնեն:

Ջրհոս

Ձեզնից հեռու վանեք նեգատիվ էներգիան, վատ միտքը, վատ խոսքը, այս օրը փորձեք անցկացնել բացառապես դրական էներգետիկայով լեցուն:

Ձկներ

Դուք լի եք եռանդով, այդ եռանդը ձեզ կօգնի աշխատավայրում ձեզ լավագույն լույսի ներքո ցուցադրել ու առաջընթացի հնարավորություն կտա: